Ծնվել է 1985թ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում:
1993-2000թ հաճախել է տեղի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
2002թ-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժող. երգեցողության բաժինը և ավարտել 2007թ-ին:
2007-2009թ ծառայել է ազգային բանակում:
2003-2004թ աշխատել է «Արմենակոբ» հեռուստաընկերության մշակութային բաժնում:
2009թ-ից մինչ օրս աշխատում է Երևանի պետական կամերային երգչախմբում, որպես մեներգիչ:
Մասնակցել է երգչախմբի բոլոր համերգային շրջագայություններին Հայաստանում և արտերկրում: