Երգչախմբի գործունեության տարեգրությունը.

1997թ. Իտալիա «Ոավեննա» փառատոն: Համերգներ Լիբանանում, Սիրիայում

1998թ. Հայաստանի մշակութային օրեր Գերմանիայում

1999թ. Նորվեգիա՝ «Բերգեն փառատոն»

2000թ. Գերմանիա «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն

2001թ. համատեղ համերգ «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ Հայաստանում

2002թ. Գերմանիա, համատեղ համերգային կատարումներ «Ֆրանկֆուրտեր Կանտորայ» երգչախմբի հետ

2003թ.  «Սանկտ-պետերբուրգյան Դղյակներ» փառատոն ՌԴ: Մասնակցություն Բենջամին Բրիտենի փառատոնին  Երևանում և համերգներ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին

2005թ. Գերմանիա, «Հալլեյի երաժշտական օրեր» փառատոն

2006թ. Ֆրանսիա, «Il’De France» փառատոն

2007թ. համերգներ Սիրիայում` Հալեպ, Լաթակիա, Դամասկոս

2009թ. Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգաշար Երևանում և ՀՀ մարզերում

2010թ. Իտալիա, Լորետտո, հոգեւոր երաժշտության փառատոն

2004, 2007, 2009, 2012, 2015թթ. ՌԴ, Մոսկվա «Հարության» փառատոն

2015թ. ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ «Լույս ի Լուսո» խորագրով նախագծի շրջանակներում համատեղ համերգային կատարումներ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում և Եվրոպայում,  համանուն խորագրով CD  թողարկում հանրահայտ ECM Records ձայնագրման ստուդիայի կողմից

2016թ. հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերի առաջին կատարումներ, մասնակցություն հայ հոգևոր երաժշտությանը նվիրված «Շարական» փառատոնին: Երգչախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված համերգներ

2017թ.  մասնակցություն Հայ-ռուսական առաջին երգչախմբային կոնգրեսին՝ համատեղ համերգ ՀԱՖՆ-ի և ՌԴ-ից  ժամանած երեք առաջատար երգչախմբերի հետ: ԿԵԱԿ-ի «Երաժշտական կանգառ» ծրագրի շրջանակներում համերգներ Ստեփանակերտում և Քաջարանում:

Շարունակվում է երգչախմբի մասնակցությունը «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրին:

Մինչ օրս երգչախումբը թողարկել է 15 ձայնասկավառակ, ինչը մոտ ժամանակներս կհամալրվի նորերով:

Go to top