«Լույս ի Լուսոյ» նախագիծը Տիգրան Համասյանի յուրօրինակ նախաձեռնությունն է ներկայացնելու 5-ից 20-րդ դդ. հայ հոգևոր երաժշտությունը՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: Այն ներկայացնում են Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Երգացանկում ընգրկված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնց ձայնագրությունը 2015թ. սեպտեմբերին թողարկվել է ECM ընկերության հետ համատեղ ձայնասկավառակի տեսքով: ։ «Լույս ի լուսո» նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2015թ. մարտին Երևանում, այնուհետև Տիգրան Համասյանը և Երևանի կամերային երգչախումբն համատեղ համերգներով հանդես են եկել Վրաստանում, Թուրքիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Չեխիայում և Ռուսաստանում: 2015թ. հոկտեմբերին նախատեսված են ևս մի քանի համերգներ եվրոպական մի շարք երկրներում, իսկ ավելի ուշ նաև ԱՄՆ-ում: Համերգային շրջագայությունները նկարահանվում են պրոֆեսիոնալ թիմի կողմից, ինչը, որպես առանձին ֆիլմ, կներկայացվի 2016թ.-ին:

Go to top