Gagik HarutyunyanԾնվել եմ 1988թ ԼՂՀ, ք. Ստեպանակերտում:

1995-2005 թվականներին սովորել է Հովհանես Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում, որի հետ համատեղ նաև սովորել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնում՝ համատեղ ավարտելով և միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցը:

2005-2009 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ տեսական բաժինը՝ ավարտելով կարմիր դիպլոմով: Ուսումս շարունակել է Երևանում:

2009-2013 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի վոկալ տեսական բաժնում, ավարտելով կարմիր դիպլոմով, ուսումը շարունակել է Մագիստրատուրայում, որը ավարտել է 2015 թվականին՝ կարմիր դիպլոմով:

Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթ-փառատոնների, որտեղ արժանացել է պատվավոր տեղերի, ինչպես նաև   ոսկե մեդալի:

2014 թվականից աշխատում է Երևանի պետական կամերային երգչախմբում՝ որպես երգիչ առաջին տենոր ձայնաբաժնում:

Go to top