Topikyan

Հարություն Թոփիկյան-դիրիժորի խմբավարական գործունեությունն սկսվել է դեռևս 1976թ.-ին՝  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: 1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի "Լենինյան կոմերիտմիության" պետական մրցանակի: 1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի Պետական Համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած «UVENTUS» հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերի մեջ, «Կոմիտաս»-ը գրավել է առաջին տեղը: 1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «Bridges of Song» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Bridges of Song Tallinn’91» փառատոնին արժանացել է 20000-անոց երգչախումը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»: 1991-1994թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի զարգացման նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի: 2013թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 

Go to top