Երևանի Պետական Կամերային Երգչախումբ

Գեղ, Ղեկավար և խմբավար՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆ

Ավելին

Մենակատարներ

Ջ. Նազարյան

Սոպրանո

Մ. Խաչատրյան

Սոպրանո

Թ. Մոսինյան

Սոպրանո

Ստեղծվելով 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից, Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային բարձրաճաշակ կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչախմբի աջակցությունը շարունակվել է նաև  Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, իսկ 2009թ. երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

1997թ.-ից սկսվում են  Երևանի կամերային երգչախմբի ելույթները միջազգային բեմերում. նույն թվականին երգչախումբը մասնակցում է Իտալիայի Ռավեննա քաղաքում տեղի ունեցող «Երգի միջազգային փառատոնին»: Մեկ տարի անց երգչախումբը հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի մշակութային օրերին Գերմանիայում, ունենալով համերգներ Բոնն, Հալլե, Վիտենբերգ և Մագդեբուրգ քաղաքներում: 

1999թ. մասնակցում է Նորվեգիայի Բերգենի փառատոնին, որտեղ ի թիվս այլոց, ներկայացվում են համատեղ կատարումներ ճանաչված ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի և սաքսոֆոնահար Յան Գարբարեկի հետ:

Ավելին - Երևանի Պետական Կամերային Երգչախումբ

Բարերարներ

Go to top